Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է կին պարեկը վրաերթի ենթարկվում (ՎԻԴԵՈ)

09.06.2025, 11:18
Կին պարեկը վրաերթի է ենթարկվում․ կադրեր՝ Արմաշում տեղի ունեցած ավտովթարից․ ՎԻԴԵՈ
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է կին պարեկը վրաերթի ենթարկվում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ Ոստիկանությունը Արարատի մարզի Արմաշ համայնքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել՝ հերքելու համար վթարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցության մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները։

Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում է «Վազ» մեքենային, ապա ճանապարհի աջ եզրային մասում կայանված պարեկային ծառայության կարգախմբի ավտոմեքենային։ Այս վթարի հետ կապված մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։

«Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել», – նշվում է հաղորդագրության մեջ։