Հրապարակվել են Երևանում 7 մեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարի կադրերը (ՎԻԴԵՈ)

09.12.2025, 22:13
Հրապարակվել են Երևանում 1 մարդու կյանք խլած ավտովթարի կադրերը․ ՎԻԴԵՈ
Հրապարակվել են Երևանում 7 մեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարի կադրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հրապարակվել են դեկտեմբերի 5–ին Երևանի Պռոշյան փողոցում 7 մեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարի կադրերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 5–ին Ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գ․ Մ․–ի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Ս․ Գ․–ի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Մ․ Շ․–ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով վարորդներից Ս․ Գ․–ն տեղում մահացել է, իսկ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BYD», «Hyundai», «Nissan», «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։ 

Կայքի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մանուկյանը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, սակայն դատարանը որոշել է կիրառել 10 մլն դրամի գրավ և տնային կալանք: 


Տեսանյութը՝ shamshyan.com–ի