Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են բուժօգնության կարիք ունեցող 3 երեխաներին փրկարարները շուրջ կես կիլոմետր մոտեցրել շտապօգնության մեքենային (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

16.01.2026, 15:37
Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին ձնագնացով շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են բուժօգնության կարիք ունեցող 3  երեխաներին փրկարարները շուրջ կես կիլոմետր մոտեցրել շտապօգնության մեքենային (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին՝ ժամը 21։23-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ են, և առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ։

Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, Միրաք գյուղ են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցներ։

Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին ձնագնացով շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո պարեկների ուղեկցությամբ շտապօգնության խումբը նրանց տեղափոխել է բժշկական կենտրոն։

Բժիշկների, փրկարարների և պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Ծառայության ընթացքում փրկարարներին աջակցել են ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող ՍՊ ընկերության աշխատակիցները։

полиция