ՀՀ ՔԿ. փոքրիկը պոլիէթիլային տոպրակով փաթաթված չի եղել

15.02.2017, 16:17
Քննչական կոմիտեն պարզում է Ջաջուռ գյուղում նորածնի մահվան պատճառները։
ՀՀ ՔԿ. փոքրիկը պոլիէթիլային տոպրակով փաթաթված չի եղել
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ջաջուռ գյուղում նորածնի մահվան պատճառները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Ջաջուռում 30-ամյա հղի կինը արտաքնոցում երեխա է ունեցել. երեխան ընկել է հորը>>

2017թ. փետրվարի 14-ին` ժամը 14:20-ին, Ախուրյանի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ «վաղ հետծննդյան շրջան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով հայտնել է, որ հղիության 8-րդ ամսվա ընթացքում սուր ցավերի հետևանքով տան բակում գտնվող արտաքնոցում կորցրել է իր երեխային:

Загружается новость ... "Лево"

Նորածինը եղել է նրա 4-րդ երեխան՝ իգական սեռի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Բացատրություններ են վերցվել կնոջից, սկեսուրից, ամուսնուց, բուժաշխատողներից։

Հաշվի առնելով դեպքի հասարակական մեծ հնչեղությունը` գերատեսչությունը որոշ մանրամասներ է հրապարակում դեպքի հանգամանքների վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ 2017 թ. փետրվարի 14-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, հղիության 8-րդ ամսում գտնվող 30-ամյա կինը որովայնի և աճուկային հատվածներում ունեցել է ցավեր, սկսել են հոսել պտղաջրերը, իրենց տանից վերցրել է պոլիէթիլային տոպրակ, այն դրել է պլաստմասե թասի մեջ, որպեսզի պտղաջրերը լցվեն թասի մեջ, այնուհետև ցանկություն է առաջացել բնական կարիքները հոգալու և գնացել է արտաքնոց, որը գտնվում է դրսում:

Արտաքնոցում զգացել է, որ իրենից ինչ-որ կշիռ պոկվել-ընկել է։ Հասկանալով, որ ծննդաբերել է՝ անմիջապես այդ մասին հայտնել է հարազատներին, զանգահարել են շտապօգնություն և նրան անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն։

Ջաջուռում արտաքնոցի հորն ընկած նորածինը եղել է սինթետիկ պարկի մեջ>>

Դեպքի վայրի զննությամբ արտաքնոցի անցքում՝ 2 մետր խորության վրա, հայտնաբերվել է իգական սեռի պտղի դիակ՝ պոլիէթիլային տոպրակի վրա ընկած:

«Պարզաբանում ենք, որ երեխան «պոլիէթիլային տոպրակի մեջ փաթեթավորված» չի եղել», – ընդգծում են գերատեսչությունից։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կնոջ բացատրություններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ -0-