578.91
6.34
492.4
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ՀՀ-ում պաղեստինցին ավելի քան 611 հազ. դոլարի հափշտակություն է կատարել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

20:20
17 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Պաղեստինի բնակիչ ՝ ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իբաիդա Ա.Ա. Նասսարը, 2019թ. հունիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրեն ներկայացնելով որպես գործարար և ֆինանսապես ապահովված անձ,  սիրիահայ, Երևան քաղաքի բնակիչ Շահե Պահարյանին հավաստիացրել է, որ եթե վերջինիս մտերիմ եզդիները վաճառեն իրենց պատկանող գառներն ու ոչխարները, և վաճառքից ստացված գումարները փոխանցվի իրեն, ապա կարող է Ռումինիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրել 15.000 գլուխ գառ և ոչխար: Նա  նաև վստահեցրել է, որ Բելոռուսիայի Հանրապետության բանկերից մեկում ունի  3.000.000 ԱՄՆ դոլար, որի վրա դրված է  արգելանք և վաճառված գառների գումարով կարող է նշված գումարը հանել արգելանքից և այն ներդնել ՀՀ-ում՝ գառների առքուվաճառքի գործը կազմակերպելու համար:

Շահե Պահարյանի մտերիմ, քրեական գործով տուժող ճանաչված, ազգությամբ  եզդի ծանոթները, վստահելով նրան, վերջինիս վաճառել են առանձնապես խոշոր չափերի արժողության գառ և ոչխար՝ 15 օրվա ընթացքում գումարը վճարելու պայմանով: Իր հերթին Շահե Պահարյանը կազմակերպել է վերը նշված գառների և ոչխարների  մորթը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող սպանդանոցներում, միսը վաճառել և ստացված գումարներից 216.937.440 ՀՀ դրամին համարժեք 456.000 ԱՄՆ դոլարը 2019թ-ի հունիսից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հանձնել Իբաիդա Ա.Ա. Նասսարին:

«Նույն ժամանակահատվածում շարունակելով խարդախությամբ գումարներ հափշտակելուն ուղղված իր գործողությունները՝ Պաղեստինի բնակիչը, վերադարձնելու պատրվակով, տարբեր պատճառաբանություններով, Շահե Պահարյանին  խնդրել և խաբեությամբ մաս-մաս ստացել է 33.301.800 ՀՀ դրամին համարժեք 70.000 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 2019թ. սեպտեմբերի 5-ին, մեկնել է Հայաստանի Հանրապետությունից: Շահե Պահարյանը, շարունակելով վստահել Իբաիդա Ա.Ա. Նասսարին, վերոնշյալ գառների և ոչխարների մսի վաճառքից ստացված մնացած գումարները՝ ընդհանուր 40.860.324 ՀՀ դրամին համարժեք 85.800 ԱՄՆ դոլար, մաս-մաս բանկային փոխանցման եղանակով փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարներին: Արդյունքում, Իբաիդա Ա.Ա.Նասսարը խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 291.099.564 ՀՀ դրամին համարժեք 611.800 ԱՄՆ դոլար գումար»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իբաիդա Ա.Ա. Նասսարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել  է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Իբաիդա Ա.Ա. Նասսարին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
18 Հոկտեմբերի 2020
Հրդեհ՝ Երևանի Հալաբյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ․ ՖՈՏՈ
20:18
11 Հոկտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel–ն ու KIA–ն, կա տուժած
Խոշոր ավտովթար Երևանում.  բախվել են Opel–ն ու KIA–ն, վերջինս կողաշրջվել է, կա տուժած
19:08
09 Հոկտեմբերի 2020
Հայաստանում աղիքային ինֆեկցիա է, 73 մարդ վարակվել է
Հայաստանում աղիքային ինֆեկցիա է, 73 մարդ վարակվել է
17:35
09 Հոկտեմբերի 2020
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո... անաստվածների գործը. կադրեր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց (ՎԻԴԵՈ)
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո... անաստվածների գործը. կադրեր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց. ՎԻԴԵՈ
11:35
09 Հոկտեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, մեր հերոսներին. հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 26 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, մեր հերոսներին. հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 26 զինծառայողների անունները
09:20
09 Հոկտեմբերի 2020
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին, 34–ամյա վարորդն ու 25–ամյա ուղևորը տեղում մահացել են
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին, 34–ամյա վարորդն ու 25–ամյա ուղևորը տեղում մահացել են
21:57
07 Հոկտեմբերի 2020
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
12:43
07 Հոկտեմբերի 2020
Ապարան-Հարթավան ավտոճանապարհի բախվել են «Mercedes»-ը և «Porsche Cayenne»-ը․ կա զոհ (ՖՈՏՈ)
Քուչակ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա վիրավոր և զոհ. ՖՈՏՈ
00:51
06 Հոկտեմբերի 2020
Շիրակի մարզի Աշոցք գյուղից ոչ հեռու երկրաշարժ է տեղի ունեցել
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Լոռու մարզի 3 գյուղերում
21:53
04 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ-ն բերման է ենթարկել լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացիների (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն բերման է ենթարկել լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացիների. ՎԻԴԵՈ
11:41
01 Հոկտեմբերի 2020
Բարձրաստիճան զինվորական պաշտոնյան ռազմական գաղտնի տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայություններին․ նրան կալանավորել են․ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք․ ՎԻԴԵՈ
04:10
28 Սեպտեմբերի 2020
Հրազդան քաղաքի մոտակայքում մեքենա է այրվել․ 2 մարդ հոսպիտալացվել է
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes» է այրվել․ 21-ամյա վարորդն ու 20-ամյա ուղևորը հոսպիտալացվել են