ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիյա/. ՀՀ ոստիկանությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված անձի վերաբերկյալ։
«Թուֆենկյան» հյուրանոցի մուտքի մոտ հինգշաբթի հնչեցին կրակահերթեր։ Ականատեսների խոսքով, կրակահերթերն արձակվել են ինքնաձիգից և ատրճանակից։ Հանցագործները դեպքի վայրում թողել են զենքը և հեռացել։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորում է ստացել։
«Մահացածը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի 1974 թվականի ծնված Գ. Մ.–ն է», – «Նովոստի––Արմենիա» գործակալության հետ ցրույցում ասել է ոտիկանության վերլուծության, տեղեկատվության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Նա ավելացրել է, որ պարզվում են տեղի ունեցածի մանրամասները։
Ինչպես դեպքի վայրում հավաքվածներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, վիրավորում ստացածը ներկա պահին գտնվում է հիվանդանոցում և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Ահարոնյանը միաժամանակ զերծ մնաց այլ մանրամասների հաղորդումից։
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, միջադեպի տարածքը շղթայված է 30 մետր շառավղով։ Դեպքի վայրում են բարձրաստիճան ոստիկաններ, այդ թվում` ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում