Հայտնի են թունավորման պատճառ դարձած օղու փորձաքննության արդյունքները

03.09.2020, 17:01
Կարգավորիչը նմուշառում է կատարել 14 մարդու մահվան պատճառ դարձած, տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից
Հայտնի են թունավորման պատճառ դարձած օղու փորձաքննության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: Այս մաիսն հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ 

Загружается новость ... "Лево"
«Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։-0-