635.31
7.06
522.37
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Բերդ քաղաքի ոստիկանության շենքի մոտ պայթյուն կազմակերպած անձի ինքնությունը(ՖՈՏՈ)

18:47
03 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Բերդ քաղաքի բնակիչ է՝ 40 տարեկան: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով և հարցաքննվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

граната, взрыв в Тавуше

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող պայթուցիկ սարքի միջոցով իրականացրել է պայթյուն, որի հետևանքով  վնասվել են ոստիկանության շենքի պատերը և աշխատասենյակների պատուհանների ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

граната, взрыв в Тавуше

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ: Կատարվել են խուզարկություններ:

граната, взрыв в Тавуше

Նախաքննությունը շարունակվում է։

Загружается новость ... "Лево"
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:54
10 Մայիսի 2021
Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:23
10 Մայիսի 2021
Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել
Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել
18:18
09 Մայիսի 2021
Երևանում ուղևորատար «Գազել» է այրվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանում ուղևորատար «Գազել» է այրվել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:02
08 Մայիսի 2021
Սպանություն Երևանում. փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի և չկրակված պարկուճներ
Սպանություն Երևանում. փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի և չկրակված պարկուճներ
12:55
07 Մայիսի 2021
Երևանում 30–ամյա ծննդկան է մահացել
Երևանում 30–ամյա ծննդկան է մահացել
12:41
07 Մայիսի 2021
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
16:28
06 Մայիսի 2021
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է.ՖՈՏՈ
16:12
05 Մայիսի 2021
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
14:28
05 Մայիսի 2021
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
13:27
05 Մայիսի 2021
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
13:24
05 Մայիսի 2021
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
11:13
05 Մայիսի 2021
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել