Հայտնաբերվել է «Արմենիա» ԲԿ-ից փախուստի դիմած կալանավորը

04.02.2017, 21:38
Հայտնաբերվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրահատարանից փախուստի դիմած ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը:
Հայտնաբերվել է «Արմենիա» ԲԿ-ից փախուստի դիմած կալանավորը
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնաբերվել է շաբաթ առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրահատարանից փախուստի դիմած ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը:

Վիրահատության նպատակով «Արմենիա» ԲԿ տեղափոխված կալանավորը դիմել է փախուստի

Կալանավոր Ս․ Գրիգորյանը հայտնաբերվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, փախուստի դիմած կալանավորը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանությունում։ -0-