Հայտնաբերվել է ավելի քան 7 կգ մարիխուանա. 35-ամյա տղամարդը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

13.11.2025, 12:18
Տղամարդու  բնակության վայրում հայտնաբերվել է նաև 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և «Լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր. ՎԻԴԵՈ
Հայտնաբերվել է  ավելի քան 7 կգ  մարիխուանա. 35-ամյա  տղամարդը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա /. Քրեական ոստիկանները 35-ամյա մի տղամարդու խուզարկությամբ հայտնաբերել են 7 կիլոգրամից ավելի մարիխուանա։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և այն իրացնել:

Հետագա միջոցառումները ձեռարկվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների անօրինկական շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների և պարեկների հետ:

Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց:

Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև նրա բնակության վայրում. հայտնաբերվեց 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և «Լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր:

Նախաքննությունը շարունակվում է: