Հայաստանում հայրը կանխել է որդու ինքնասպանությունը

21.06.2017, 13:14
Չորեքշաբթի` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Հայաստանում հայրը կանխել է որդու ինքնասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 00։50-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը, քննիչներ։

Загружается новость ... "Лево"

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքացին Աքորի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Տ. Պ.-ն է, ով նախորդ օրը փորձել է ինքնասպանություն գործել` փորձելով կախվել վարդակի երկարացման մետաղալարով պատշգամբի պատուհանի փայտյա շրջանակից։

Կայքի հաղորդմամբ, տղամարդու ինքնասպանությունը կանխել է նրա հայրը՝ 53-ամյա Ա. Պ.-ն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ -0-