ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը մարդ է ընկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Загружается новость ...
"Право"
Փրկարարները մոտ 20 մ խորությամբ ջրհորից դուրս են բերել 1990 թվականին ծնված Ս.Հ.–ին։
Վերջինս հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: -0-