Հայ դիվանագետները ճշտում են Բրյուսելում տուժածների թվում հայերի առկայությունը
22.03.2016,
12:34
Հայ դիվանագետները ստուգում են, թե կան, արդյոք, հայեր Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյունից տուժածների թվում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ դիվանագետները ստուգում են, թե կան, արդյոք, հայեր Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյունից տուժածների թվում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Բրյուսելի օդանավակայանում երեքշաբթի առավոտյան պայթյուններ են որոտացել։ Չճշտված տվյալներով, տեղական ԶԼՄ–ների հաղորդմամբ, զոհվել է մոտ 11 մարդ, մոտ 25–ը վիրավորվել է։
«Մենք ստուգում ենք տեղեկությունը»,– ասաց Բալայանը։
Ներկայում օդանավակայանը փակ է։ Բոլոր մեկնումներն ու ժամանումները չեղյալ են հայտարարվել, ուղևորները տարհանվում են։ --0--