ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ 2020թ. ապրիլի 08-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում բժշկական դիմակներով դեմքերը քողարկած երկու անձինք, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու նախնական համաձայնությամբ, Գյումրի քաղաքի «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակների մոտակայքում մոտեցել են նրան, բացահայտ հափշտակել վերջինիս կրած ոսկյա զարդերը և դիմել փախուստի:Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
«Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-