Գյումրիում 6 տարեկան երեխա է ընկել շենքի 4-րդ հարկից․ նա կոմայի մեջ է

16.07.2020, 14:36
Գյումրիում 6 տարեկան երեխա է ընկել շենքի 4-րդ հարկից․ նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Գյումրիում 6 տարեկան երեխա է ընկել շենքի 4-րդ հարկից․ նա կոմայի մեջ է
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի քարտուղար Գև Դերձյանը։

Загружается новость ... "Лево"
Նա հայտնել է, որ երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:

«Ունի զուգակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ»,- գրել է Դերձյանը։

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է, միացված է արհետական շնչառության սարք։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։-0-