ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կոտայքի մարզում Զովունի գյուղում օձ է հայտնաբերվել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 7-ին, ժամը 21:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի թիվ 3 փողոցի տներից մեկի անասնագոմում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– ասվում է հաղորդման մեջ։
Դեպքի վայր է մեկնած փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում