Գյումրում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
26.06.2017,
11:44
Նախօրեի երեկոյան Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել:
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի երեկոյան Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, կրակել են 22։50–ի սահմաններում։
Հրաձգության հետևանքով հրազենային վերքեր է ստացել մի երիտասարդ, ով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Հանգամանքները պարզվում են, քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Դեպքին մասնակից անձանց շրջանակը ճշտված է, իրականացվում են որոնողական աշխատանքներ, տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից։
Բուժօգնության դիմած երիտասարդը գիշերը վիրահատվել է, այս պահին նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ինչպես Tert.am-ին է հայտնել Գյումրու բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, երիտասարդն ուներ թափանցող հրազենային վերք, «վնասվել էին աղիները, վիրահատել ենք, դրենավորել, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրան վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը»:
Ըստ բժշկի՝ երիտասարդն ինքնուրույն շնչում է, ունի գիտակցություն: -0-

Загружается новость ...
"Право"