Գողացել է 2 հազար դրամ և դիմել փախուստի. «Հայփոստի» բաժանմունքներից մեկում կողոպուտ է տեղի ունեցել
01.03.2019,
19:59
Գողացել է 2 հազար դրամ և դիմել փախուստի. «Հայփոստի» բաժանմունքներից մեկում կողոպուտ է տեղի ունեցել:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 1-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով բաճկոնով քաղաքացին մտել է Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0065 փոստային բաժանմունք և աշխատակցից պահանջել գումար:
Փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո փոստից գողացել է 2 հազար դրամ և դիմել փախուստի:
Загружается новость ... "Лево"
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտ կատարողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:–0–

