Գեղարքունիքի գյուղերից մեկում բրուցելոզի դեպքեր են արձանագրվել․ ՍԱՏՄ
21.05.2025,
11:04
Հիվանդ կենդանիները ենթարկվել են հարկադիր սպանդի

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբրատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն: