Գառնի գյուղում Maserati է այրվել (ՖՈՏՈ)
18.03.2025,
13:28
Գիշերը Maserati է այրվել Գառնի գյուղում․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 18-ին, ժամը 03:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին:
Այրվել է «Maserati» մակնիշի ավտոմեքենա։