Գառնի գյուղի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
15.11.2025,
20:05
Երկրաշարժը զգացել են Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 18:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․16⁰ և արևելյան երկայնության 44.77⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.4 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:
Երկրաշարժը զգացել են Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։

