Ford Focus–ը հայտնվել է Սևանա լճում
06.07.2017,
11:46
Այս գիշեր Ford Focus մեքենան ընկել է Սևանա լճի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր Ford Focus մեքենան ընկել է Սևանա լճի մեջ։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 6-ին, ժամը 05։51-ին տեղեկություն է ստազվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափում «Ford» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է լճում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
«Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել «Ford Focus» մակնիշի ավտոմեքենա», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–