585.25
6.47
494.01
+9
Եղանակը Երևանում
Հայ

ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չեն կալանավորի․ պաշտպան

22:32
03 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը։ 

Ավելի վաղ դատարանը բավարարել էր քննիչի մյուս միջնորդությունը՝ Գոռ Մալաքյանի եղբորը՝ Էդգար Մալաքյանին, կալանավորելու վերաբերյալ։ Էդգար Մալաքյանը մեկ ամիս կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք, որ եղբայրները երեկ՝ սեպտեմբերի 2-ի երեկոյան ազատ էին արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից. լրացել էր ձերբակալման 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։

Նշենք, որ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երևանի «Արարատում»։

Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Загружается новость ... "Лево"
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են «Կասկադին» հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՃՈ 2 տեսուչներ ծառայություն իրականացնելիս նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս, տեղեկացնելով վարչական իրավախախտման վերաբերյալ փաստը, կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող 2 եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Այս ընթացքում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ 2 քննիչներ, նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից հնչեցրել են հայհոյանքներ և բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:04
24 Հոկտեմբերի 2020
Երևանում տղամարդն ընկել է Հրազդան գետը․ նրա օգնության ձայները լսել են անցորդները
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարմիր բլուրին մոտակա ձորից օգնության ձայներ են լսվում
12:54
22 Հոկտեմբերի 2020
Հայտնի է Երևանի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում բռնկված հրդեհի պատճառը
Հայտնի է Երևանի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում բռնկված հրդեհի պատճառը
10:19
22 Հոկտեմբերի 2020
Երևանում հրդեհ է բռնկվել խոշոր սուպերմարկետների ցանցի ֆուդ կորտի տանիքում
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ
10:44
18 Հոկտեմբերի 2020
Հրդեհ՝ Երևանի Հալաբյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ․ ՖՈՏՈ
20:18
11 Հոկտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel–ն ու KIA–ն, կա տուժած
Խոշոր ավտովթար Երևանում.  բախվել են Opel–ն ու KIA–ն, վերջինս կողաշրջվել է, կա տուժած
19:08
09 Հոկտեմբերի 2020
Հայաստանում աղիքային ինֆեկցիա է, 73 մարդ վարակվել է
Հայաստանում աղիքային ինֆեկցիա է, 73 մարդ վարակվել է
17:35
09 Հոկտեմբերի 2020
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո... անաստվածների գործը. կադրեր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց (ՎԻԴԵՈ)
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո... անաստվածների գործը. կադրեր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց. ՎԻԴԵՈ
11:35
09 Հոկտեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, մեր հերոսներին. հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 26 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, մեր հերոսներին. հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 26 զինծառայողների անունները
09:20
09 Հոկտեմբերի 2020
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին, 34–ամյա վարորդն ու 25–ամյա ուղևորը տեղում մահացել են
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին, 34–ամյա վարորդն ու 25–ամյա ուղևորը տեղում մահացել են
21:57
07 Հոկտեմբերի 2020
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
12:43
07 Հոկտեմբերի 2020
Ապարան-Հարթավան ավտոճանապարհի բախվել են «Mercedes»-ը և «Porsche Cayenne»-ը․ կա զոհ (ՖՈՏՈ)
Քուչակ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա վիրավոր և զոհ. ՖՈՏՈ
00:51
06 Հոկտեմբերի 2020
Շիրակի մարզի Աշոցք գյուղից ոչ հեռու երկրաշարժ է տեղի ունեցել
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Լոռու մարզի 3 գյուղերում