Fly Dubai-ի օդանավը բռնկվել է Կատմանդուի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո (ՎԻԴԵՈ)

24.04.2023, 22:09
Օդանավում գտնվում է 150 ուղևոր. ՎԻԴԵՈ
Fly Dubai-ի օդանավը բռնկվել է Կատմանդուի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Fly Dubai ավիաընկերության ինքնաթիռը բռնկվել է՝ Նեպալի Կատմանդու քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալիս։ Սոցցանցերում հայտնվել են բոցավառվող օդանավի տեսանյութերը, գրում է life.ru-ն։

Ի սկզբանե Ani գործակալությունը հայտնել էր, որ օդանավը փորձում է վթարային վայրէջք կատարել։ Սակայն Flightradar ծառայության տվյալներով՝ օդանավը, այնուամենայնիվ, որոշել է շարունակել թռիչքը։ Այս տեղեկությունը հաստատում է նաև The Kathmandu Post-ը։

Նշվում է, որ օդանավում գտնվում է 150 ուղևոր։

Հրատարակությունը պարզաբանում է, որ Կատմանդուից Դուբայ ուղևորվող ինքնաթիռի օդ բարձրանալուց անմիջապես հետո հայտարարվել է արտակարգ դրություն շարժիչի անսարքության պատճառով, սակայն ավելի ուշ օդաչուները հայտարարել են թռիչքը շարունակելու որոշման մասին բոլոր ցուցանիշները ստուգելուց հետո:-0-