Ըստ տուժողի՝ պատճառվել է 4 հազ․ դոլարի վնաս․ գողացել են մեքենայի պահեստային անվադողի պաշտպանիչը

06.06.2025, 16:10
Միջոցառումներն արդյունք տվին օրեր անց
Ըստ տուժողի՝ պատճառվել է 4 հազ․ դոլարի վնաս․ գողացել են մեքենայի պահեստային անվադողի պաշտպանիչը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ավտոմեքենայից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 31-ին: Հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Լեմկինի փողոցում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի պաշտպանիչը՝ պատճառելով 4000 եվրոյի վնաս, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին օրեր անց։ 

Պարզվեց, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ: Նա հունիսի 4-ին Նորագավիթի 10-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին։ 

Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։