Երկու մարդ է զոհվել, նախնական տվյալներով, Երևանում ավտոբուսի պայթյունի հետևանքով

25.04.2016, 22:54
Երկու մարդ է զոհվել, նախնական տվյալներով, Երևանում ավտոբուսի պայթյունի հետևանքով:
Երկու մարդ է զոհվել, նախնական տվյալներով, Երևանում ավտոբուսի պայթյունի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երկու մարդ է զոհվել, նախնական տվյալներով, Երևանում ավտոբուսի պայթյունի հետևանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Նանա Գնդոյանը:

Ըստ նրա, վեց տուժածներ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ահազանգը ստացվել է 21:51-ին: Ավտոբուսի պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվում Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: --0--