ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 քաղաքացի՝ 30-35 տարեկան տղամարդիկ, անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են իրենց ցած նետել:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր այդ քաղաքացիներին համոզում են, որպեսզի չդիմեն նման քայլի:
Փրկարարներին է միացել նաև ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ա. Ղազարյանը, ով նույնպես փորձում է հետ պահել նրանց այդ քայլից:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ տղամարդիկ պահանջում են, որպեսզի դեպքի վայր ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նրանք ասում են, որ ուզում են վերջինս գա և իրենց լսի, այնուհետև ֆինանսական օգնություն ցուցաբերի:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ԱԻՆ-ի հոգեաբանական ծառայության կենտրոնի խումբը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-