578.33
6.66
486.24
+24
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում գողացել են քառօրյա պատերազմի հերոսի անունը կրող հուշաքարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18:27
02 Մարտի 2017

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի վանդալիզմի դեպք է գրանցվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Shamshyan.com կայքի հաղորդմամբ, արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար հայրենիքի համար կյանքը տված Գրիշա Հարությունյանի անունով տեղադրված հուշաքարն է անհետացել զրուցարանի պատի վրայից։

Ինչպես նշվում է ռեպորտաժում, դա նկատել են Գրիշայի հարազատները, իսկ մայրը`
տիկին Անահիտը, տեղեկացրել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Հարևանների խոսքով, զրուցարանը կառուցվել էր 2 նահատակված հերոսների հիշատակին, ովքեր ապրել են այդ շենքում։

«Այսօր առավոտյան իմացանք, որ Գրիշի մայրը նկատել է, որ հուշաքարը պոկել ու տարել են։ Սրան անուն չկա տալու։ Դա վանդալիզմ է, բայց որ հայը նման վանդալիզմի հեղինակ կլինի, դա ներելի չէ։ Հիմա, չգիտենք՝ արդյո՞ք ոստիկանությունը կբացահայտի, բայց, միևնույն է, այն կատարողը կամ կատարողները ոչնչով չեն տարբերվում ազերիներից ու թուրքերից, քանի որ այդ ցեղերին է հարիր վանդալիզմ կատարելու մեծ հակումը»,– հարևանների խոսքն է մեջբերում կայքը։

Գրիգոր Հարությունյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը, երբ կեսգիշերին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակվել է հայկական կազմի 115 դիրքի վրա, որտեղ Գրիգորն իր ծառայակից ընկերոջ հետ էր միայն:

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:06
30 Հուլիսի 2021
Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել 3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է
Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել  3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է
12:52
30 Հուլիսի 2021
«Զվարթնոցում»–ում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
«Զվարթնոցում»–ում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
21:51
29 Հուլիսի 2021
Գեղարքունիքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Գեղարքունիքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
20:37
29 Հուլիսի 2021
Ողբերգական վրաերթ Երևան-Սևան ճանապարհին․կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել (ՎԻԴԵՈ)
Երևան-Սևան ճանապարհին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել․կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել.ՎԻԴԵՈ
19:53
29 Հուլիսի 2021
Մի խումբ անձինք ներխուժել են Երևանի կենտրոնում գործող վարկերի տրամադրման կետ և նռնակի գործադրմամբ գումար են պահանջել․ կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մի խումբ անձինք ներխուժել են Երևանի կենտրոնում գործող վարկերի տրամադրման կետ և նռնակի գործադրմամբ գումար են պահանջել․ կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ
12:57
29 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
18:35
28 Հուլիսի 2021
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել.ՎԻԴԵՈ
13:01
28 Հուլիսի 2021
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել (ՖՈՏՈ)
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել.ՖՈՏՈ
11:47
27 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
11:23
27 Հուլիսի 2021
Ահասարսուռ դեպք Գյումրիում.բնակարանում հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը
Ահասարսուռ դեպք Գյումրիում. հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը, նախնական վարկածով` մայրը թույնել է որդուն, հետո իրեն
00:18
27 Հուլիսի 2021
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:40
26 Հուլիսի 2021
Լոռիում երկրաշարժ է գրանցվել
Լոռու մարզում երկրաշարժ է գրանցվել