ՀՐԱՏԱՊ. Երևանում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է, նրա հետ աշխատում են քննիչները. ՔԿ
26.04.2016,
00:19
Հալաբյան փողոցում պայթած թիվ 63 «Բոգդան» ավտոբուսի վարորդը ողջ է, նրա հետ աշխատում են քննիչները:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հալաբյան փողոցում պայթած թիվ 63 «Բոգդան» ավտոբուսի վարորդը ողջ է, նրա հետ աշխատում են քննիչները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա հաստատեց, որ պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վեցը վիրավորվել են, այդ թվում` 14-15 տարեկան դեռահասներ:
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի ավտոբուսում: -0-