Երևանում ինքնահրկիզման փորձը կանխվել է

09.09.2017, 22:55
Շաբաթ օրը քաղաքացին Երևանում սպառնացել է, որ կինքնահրկիզվի:
Երևանում ինքնահրկիզման փորձը կանխվել է
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը քաղաքացին Երևանում սպառնացել է, որ կինքնահրկիզվի:

Ինքնահրկիզման վերաբերյալ ահազանգը ստացվել է 16:46-ին:

Ինչպես հայտնել էր ԱԻՆ մամուլի ծառայությունը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում էր ինքնահրկիզվել:

Загружается новость ... "Право"

«Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը»,- ասվում է հաղորդման մեջ:

Ժամը 19:06-ին հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, փրկարարների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ուժերով ինքնահրկիզման փորձը կանխվել է:-0-