Երևանում ավտոբուսի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծանր է. ԱԻՆ
26.04.2016,
00:25
Հալաբյան փողոցում թիվ 63 «Բոգդան» ավտոբուսում ունեցած պայթյունի հետևանքով տուժել է վեց մարդ:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հալաբյան փողոցում թիվ 63 «Բոգդան» ավտոբուսում ունեցած պայթյունի հետևանքով տուժել է վեց մարդ:
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, տուժածներն են`Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրենի Խոջայան (ծնվ. 2001թ.): Մեկ մարդ զոհվել է, նրա ինքնությունը ճշտվում է:
Դեռահասներ Էդգար Գասպարյանի և Ռոլանդ Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր:
15-ամյա Անահիտ Միքայելյանի վիճակը բավարար է, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի ավտոբուսում:
Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: -0-