Երևանում ծառեր են տապալվում ուժեղ քամու հետևանքով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

10.04.2025, 15:52
Երևանում ուժեղ քամի է, ծառեր են տապալվում․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երևանում ծառեր են տապալվում ուժեղ քամու հետևանքով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Օղակաձև այգում հսկա ծառ է տապալվել քամու հետևանքով։

Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը Facebook–յան իր էջում։

«Քամու սև գործը։ Օղակաձև այգում քամին տապալել է հսկա չորացած ծառը»,– հայտնել է Աբգարյանը՝ հրապարակելով լուսանկար և տեսանյութ։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Երևանի Տերյան փողոցում քամու հետևանքով ծառը պոկվել և ընկել է մեքենաների վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրապետության տարածքում  ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վարագությամբ։

дерево