Երևանում կինը տղամարդու վրա բենզին է լցրել և այրել է
17.07.2018,
11:20
Նախօրեի ուշ երեկոյան այրվածքներով տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի ուշ երեկոյան այրվածքներով տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել»,– ասվում է հաղորդման մեջ։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21.40-ին նշված հասցեում Վալերի Գ.-ի վրա բենզին է լցրել և այրել 1968 թ. ծնված Նունե Մ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն: -0-