Երևանում հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդեն, 2 գանգ, ատամնաշար

23.09.2025, 18:00
Մարդկային մարմնի մնացորդներ, 2 գանգ է հայտնաբերվել Երևանում գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա
Երևանում հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդեն, 2 գանգ, ատամնաշար

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան: 
  
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ։ Հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ, 2 գանգ, ատամնաշար: 

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։