Երևանում գիշերը 7 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. մեկ անձ զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն

06.12.2025, 12:09
Երևանում գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել
Երևանում գիշերը 7 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. մեկ անձ զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/.   Դեկտեմբերի 5-ին, ժամը 23։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai», «Tesla», «Kia», «Opel», «BYD», «Nissan» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները փակել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և հոսանքազրկել «Tesla» մակնիշի ավտոմեքենան։