Երևանում գիշերը 4–ին տեսնելով պարեկներին՝ 30–ամյա ուղևորը փախուստի ընթացքում նետել է ատրճանակն ու լիցքավորված պահեստատուփը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի պարեկները մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 3.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Նիսան» մակնիշի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Երվանդ Քոչարի փողոցում մեքենան կանգնել է, և ուղևորն իջնելով մեքենայից՝ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում նետելով «ՏՏ» ատրճանակի նմանվող առարկա և փամփուշտներով լիցքավորված պահեստատուփ:
Վարորդը և ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին, որտեղ պարզվել է, որ 38-ամյա վարորդը Դիլիջանի բնակիչ է, իսկ 30-ամյա ուղևորը՝ Երևանի:
Ավտոմեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: