Երևանում և մի շարք մարզերում ուժեղ քամի է․ ահազանգեր են ստացվում տապալված ծառերի, սյուների և վնասների վերաբերյալ

14.12.2025, 09:38
Գիշերը ժամը 02։54-ից սկսած՝ փրկարարներն ահազանգեր են ստանում ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ
Երևանում և մի շարք մարզերում ուժեղ քամի է․ ահազանգեր են ստացվում տապալված ծառերի, սյուների և վնասների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Տեղում իրականացվում են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։

Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվում են: