Երևանում երկու երիտասարդ մերսման ծառայության դիմաց վճարել են հուշանվեր–թղթադրամով

03.04.2025, 09:59
Օգտվել են մերսման ծառայությունից և խարդախություն կատարել
Երևանում երկու երիտասարդ մերսման ծառայության դիմաց վճարել են հուշանվեր–թղթադրամով

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 1-ին համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: