Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան և Chevrolet–ը․ վերջինս հայտնվել է մայթին

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 62-ամյա Մելիք Մ.-ի վարած «Nissan» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևաքով «Chevrolet»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Կայքի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելիս է եղել:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։