Երևանում ավտոմեքենա է այրվել
05.12.2025,
22:01
Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվել
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 5-ին, ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։49-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։

