Երևանում 63–ամյա տղամարդը գողացված քարտով 96 հազ․ դրամի գնումներ է կատարել
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 15-ին՝ ժամը 23.05-ին, Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված 30-ամյա քաղաքացին հայտնել էր, որ բանկային քարտը կորցրել է, և նույն օրը անհայտ անձը քարտից 96 հազար դրամ է օգտագործել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են տվյալ բանկային քարտով գնումներ կատարած քաղաքացու ինքնությունը:
63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ 30-ամյա քաղաքացու բանկային քարտը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

