Երևանում 5 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. 3 անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

18.01.2026, 11:09
«Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Ford» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն
Երևանում 5 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. 3 անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հունվարի 17-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Kia», «Toyota», «BMW», «Ford» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։

«Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Ford» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել «Kia» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները և փակել «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։