Երևանում 23–ամյա չեչեն կնոջ սպանության կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարվել

17.11.2025, 12:56
Հետախուզվում են Երևանում 23–ամյա չեչեն կնոջ սպանության մեջ կասկածվողները
Երևանում 23–ամյա չեչեն կնոջ սպանության կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Այս մասին հայտնում են ՔԿ-ից։                         

«Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։ 

Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է։