Երևանի «Թեքեյան» կենտրոնում փոխգնդապետ է դանակահարվել
01.02.2018,
17:11
Հինգշաբթի դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում Խանջյան փողոցում գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտից մի քաղաքացի է հոսպիտալացվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, պարզվել է, որ դանակահարվածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Գ. Հ.-ն է, ով ուժային կառույցներից մեկի աշխատակից է, կոչումով փոխգնդապետ։
Կայքի տեղեկացմամբ, տղամարդը թոքի հատվածում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածք։
Ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վարդան Գ.-ն է։ Ըստ աղբյուրի, դանակահարությունը տեղի է ունեցել «Թեքեյան» կենտրոնի 1-ին հարկում։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել և բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ -0-

Загружается новость ...
"Право"