Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում

11.11.2025, 10:15
Պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց
Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն և անհրաժեշտ է պարեկների օգնությունը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 

Ահազանգը փոխանցվել է Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության կարգախմբին։ 

Պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։