ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոյում 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 6 գրամ թմրանյութ և կռփազենք, հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Հունվարի 17-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի»,- նշվում է հայտարարության մեջ։
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6 գրամ դեղնականաչավուն զանգված և կռփազենք:
«Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերված զանգվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է»,- հաղորդվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշանակվել է դատաքիմիական և դատատեխնիկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: -0-