Երևանի մետրոն այս պահին աշխատում է մեկ գծով
05.11.2025,
16:15
Երևանի մետրոն այս պահին աշխատում է մեկ գծով, հոսանքի անկման հետևանքով տեխնիկական խնդիրներ են առաջացել։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի մետրոպոլիտենն այս պահին աշխատում է մեկ գծով։
Նշենք, որ այսօր մետրոյում հոսանքի անկման հետևանքով տեխնիկական խնդիրներ են առաջացել։
Մետրոպոլիտենից «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին, որ մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ։

