Երևանի դեղատներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ
15.12.2025,
16:27
Խոշոր հրդեհ՝ դեղատան պահեստում
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 15-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին։

