Երևանի ԲԿ–ներից մեկում նորածին է մահացել, նախաձեռնվել է քրվարույթ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշով

11.11.2025, 12:17
Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացած նորածնի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի ԲԿ–ներից մեկում նորածին է մահացել, նախաձեռնվել է քրվարույթ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշով

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացած նորածնի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: 

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով»,- նշեց Ավդալյանը։

Ավելի վաղ Armlur.am լրատվական կայքը գրել էր, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաներում «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Ժամեր անց բժիշկները ծննդկանի հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։ 

Կայքը նշում է, որ մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին և դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։