Երևանի այգիներից մեկում դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:00ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու մարմին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղում իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Վ․ Գ.-ն է: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։